Մատչելիության հղումներ

logo-print

Տասնյակ զոհեր Աֆղանստանում և Պակիստանում հզոր երկրաշարժի հետևանքով


Պակիստան - Երկրաշարժից տուժած աղջկան Փեշավարի հիվանդանոցում բուժօգնություն է ցուցաբերվում, 26-ը հոկտեմբերի, 2015թ․

Պակիստան - Երկրաշարժից տուժած աղջկան Փեշավարի հիվանդանոցում բուժօգնություն է ցուցաբերվում, 26-ը հոկտեմբերի, 2015թ․

Այսօր 7․5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Հարավային Ասիայում, որի հետևանքով Աֆղանստանում և Պակիստանում, ըստ նախնական տվյալների, մի քանի տասնյակ մարդ է զոհվել, կան ավերածություններ:

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Աֆղանստանում, նախնական տվյալներով, զոհվել է առնվազն 17, Պակիստանում՝ 12 մարդ: Ըստ ռուսական ՏԱՍՍ-ի՝ երկու երկրներում զոհերի թիվը հասնում է հինգ տասնյակի, ավելի քան 300 մարդ վիրավորվել է:

Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Աֆղանստանի՝ Պակիստանի սահմանին մոտ գտնվող Ջարմ բնակավայրից 45 կիլոմետր հարավ-արևելք, ուժեղ ցնցումներ են զգացվել նաև Հնդկաստանում, ցնցումները հասել են մինչև Տաջիկստան:

Երկրաշարժի վերաբերյալ Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության տարածած հաղորդագրությունում ասված է․ - «Սույն թվականի հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով ժամը 13.09-ին (Գրինվիչի ժամանակով` 09.09-ին) ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 36.49 աստիճան և արևելյան երկայնության 70.94 աստիճան աշխարհագրական կոորդինատներով (Աֆղանստան), օջախի 215 կիլոմետր խորությամբ և 7.5 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6-7 բալլ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG