Մատչելիության հղումներ

IRNA. Ալ-Բաղդադին վիրավոր է, նրա երեք տեղակալները՝ սպանված


«Իսլամական պետության» պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադի, արխիվ
«Իսլամական պետության» պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադի, արխիվ

Իրաքի արևմտյան Անբար նահանգում «Իսլամական պետության» (ԻՊ) ավտոշարասյան վրա իրաքյան ռազմաօդային ուժերի հարձակման հետևանքով վիրավորվել է այդ ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադին, ինչպես նաև ոչնչացվել են նրա երեք տեղակալներ՝ աշ-Շիշանին, աս-Սուրին և Աբու Սայիդ ալ-Քարբուլին: Այդ մասին հաղորդել է իրանական IRNA լրատվական գործակալությունը:

«Աշ-Շիշանին ԻՊ-ում վարում էր քարոզչության հարցերը, ալ-Քարբուլին ԻՊ-ի լավագույն դաշտային հրամանատարն էր:Օդային հարձակման արդյունքում ոչնչացված պարագլուխների թվում են նաև Աբու Անիս աս-Սուրին և Աբու Քամալը», - իրանական գործակալության հաղորդագրությունն է փոխանցում ռուսական ՏԱՍՍ-ը:

Ավիահարվածը հասցվել է ալ-Բաղդադիի գլխավորած ավտոշարասյան՝ Քերբելա քաղաք հանդիպման մեկնելու մասին հետախուզական տեղեկատվությունն ստանալուց հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG