Մատչելիության հղումներ

Իրաքի կառավարության պնդմամբ, հաջողվել է հարված հասցնել «Իսլամական պետության» ղեկավարին տեղափոխող ավտոշարասյանը


«Իրաքի և Սիրիայի իսլամական պետություն» խմբավորման առաջնորդ Աբու Բաքր Ալ-Բաղդադի
«Իրաքի և Սիրիայի իսլամական պետություն» խմբավորման առաջնորդ Աբու Բաքր Ալ-Բաղդադի

Իրաքի կառավարությունը պնդում է, որ այսօր երկրի ռազմաօդային ուժերի կողմից իրականացված գործողությունների արդյունքում հաջողվել է լուրջ վնաս հասցնել «Իրաքի և Սիրիայի իսլամական պետություն» խմբավորման առաջնորդ Աբու Բաքր Ալ-Բաղդադիին տեղափոխող ավտոշարասյանը:

Իրաքի կառավարությանը նշում է, որ առայժմ անհայտ է, թե ինչ վիճակում է գտնվում «Իսլամական պետության» ղեկավարը, արդյո՞ք նա տուժել է օդային այդ հարվածների արդյունքում, թե ոչ:

Reuters-ի տեղեկություններով Ալ-Բաղդադին ուղևորվում էր Քերբելա քաղաք` «Իսլամական պետության» հրամանատարների խորհրդակցությանը մասնակցելու նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG