Մատչելիության հղումներ

Սյունիքի մարզպետի որդին ազատ արձակվեց


Ոստիկանները դատարան են ուղեկցում Տիգրան Խաչատրյանին, 27-ը հուլիսի, 2015թ.

Ոստիկանները դատարան են ուղեկցում Տիգրան Խաչատրյանին, 27-ը հուլիսի, 2015թ.

Սյունիքի մարզպետի որդին՝ Տիգրան Խաչատրյանը քիչ առաջ ազատ է արձակվել քրեակատարողական հիմնարկից։ Նա հուլիսի վերջից կալանավորված էր «Սդղի գյոլի» ծեծկռտուքի գործով։

Գլխավոր դատախազությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ գործով հսկողություն իրականացնող դատախազը բավարարել է Տիգրան Խաչատրյանի խափանման միջոցը վերացնելու՝ վերաբերյալ քննիչի միջնորդությունը, որոշումն ուղարկվել է Քննչական կոմիտե։

Հիշեցնենք, Քննչական կոմիտեն նախօրեին դիմել էր Գլխավոր դատախազություն Տիգրան Խաչատրյանին ազատ արձակելու միջնորդությամբ՝ վկայակոչելով նոր ի հայտ եկած հանգամանքները։ Հանգամանքներից մեկն այն է, որ ծեծկռտուքի մասնակից Յուրա Մանուչարյանը ինքնախոստովանական ցուցմունք է տվել և հայտարարել, որ ինքն է տուժող Հարություն Զաքարյանի աչքին հարվածել, ոչ թե մարզպետի որդին։

Հարություն Զաքարյանի հայրն այսօր «Ազատությանն» ասել է, թե վստահում է քննչական մարմիններին և որևէ խնդիր չի տեսնում, որ Սուրիկ Խաչատրյանի որդին ազատ արձակվի։

Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG