Մատչելիության հղումներ

Սարգսյանը շնորհավորել է Մեդվեդևին ծննդյան 50-ամյակի առթիվ


Սերժ Սարգսյանի և Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը Մոսկվայում, արխիվ

Սերժ Սարգսյանի և Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը Մոսկվայում, արխիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին՝ ծննդյան օրվա առթիվ:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ուղերձում, մասնավորապես, ասված է․ - «Հարգելի Դմիտրի Անատոլիի, ընդունեք ամենաջերմ շնորհավորանքները ծննդյան 50-ամյա հոբելյանի կապակցությամբ: Ձեր պետական գործունեությունը արժանացրել է Ձեզ հայրենակիցների վաստակած հարգանքին, ծանրակշիռ ներդրում է կատարել Ռուսական պետականության զարգացման և միջազգային ասպարեզում երկրի դիրքերի ամրապնդման գործում: Հայաստանում Ձեզ խորը հարգանքով են վերաբերվում և բարձր են գնահատում Հայաստանի ու Ռուսաստանի դաշնակցային փոխգործակցության զարգացմանն ուղղված Ձեր հետևողականությունը»:

«Անկեղծորեն թանկ եմ գնահատում մեր միջև ձևավորված փոխըմբռնումն ու վստահությունը և պատրաստ եմ շարունակել այդ կառուցողական երկխոսությունը՝ հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը հետագայում նոր նախաձեռնություններով և փոխշահավետ ծրագրերով հարստացնելու նպատակով՝ ի շահ մեր երկրների և եղբայրական ժողովուրդների բարգավաճման», - գրել է Հայաստանի նախագահը՝ Ռուսաստանի վարչապետին մաղթելով քաջառողջություն, երջանկություն, բարեկեցություն, նոր հաջողություններ բոլոր նախաձեռնություններում:

Այսօր ռուսաստանցի գործընկերոջ հետ հեռախոսազրույց է ունեցել և նրան հոբելյանի առթիվ շնորհավորել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը, փոխանցում է Հայաստանի կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG