Մատչելիության հղումներ

ՍԱՊԾ-ն հորդորում է ՌԴ արտահանվող պտուղ-բանջարեղենի տարաները մակնշել


ՀՀ գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հորդորում է Հայաստանից դեպի Ռուսաստան պտուղ-բանջարեղեն արտահանող ֆիզիկական և իրավաբանական անձանց պտուղ-բանջարեղենի տարաների վրա փակցնել պիտակներ՝ իրենց իսկ շահերը պաշտպանելու նպատակով։

«Մակնշման անհրաժեշտությունն առաջացել է՝ պայմանավորված ՌԴ-ի կողմից արևմտյան մի շարք երկրների նկատմամբ կիրառվող սանկցիաներով և ՌԴ-ի տարածքում երրորդ երկրների մթերքը Եվրասիական տնտեսական միության անդամ-երկրների, այդ թվում՝ հայկականի անվան տակ չիրացնելու հանգամանքով»,- ասված է հաղորդագրությունում.- «Արտահանվող պտուղ-բանջարեղենի տարաների մակնշումը կպաշտպանի մեր արտահանողներին, որպեսզի այլ երկրների արտադրանքը հայկական պտուղ-բանջարեղենի անվան տակ չիրացվի ռուսական շուկայում, ինչպես նաև ՌԴ արտահանման գործընթացում խոչընդոտներ չլինեն»։

Պիտակները պետք է պարունակեն հետևյալ տեղեկատվությունը՝ ապրանքի անվանումը, ծագման երկիրը, արտահանողի և/կամ վերարտահանողի անվանումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG