Մատչելիության հղումներ

logo-print

Մալայզիան ուսումնասիրում է «Բոինգ»-ի կործանման գործով միջպետական դատարան ստեղծելու տարբերակը


Ուկրաինա - «Բոինգ-777»-ի կործանման վայրը, Դոնբաս, դեկտեմբեր, 2014թ.

Ուկրաինա - «Բոինգ-777»-ի կործանման վայրը, Դոնբաս, դեկտեմբեր, 2014թ.

Միջազգային տրիբունալ ստեղծելու գաղափարին դեմ է եղել միայն Կրեմլը։

Մալայզիան ուսումնասիրում է Դոնբասում «Բոինգ»-ի կործանման գործով միջպետական դատարան ստեղծելու տարբերակը։

Նախօրեին Մալայզիայի տրանսպորտի նախարարը կոչ է արել ընթացք տալ օդանավի կործանման մեղավորներին պատժելու գործին՝ առաջարկելով նոր տարբերակ։

Մինչ այդ, հիշեցնենք, օդանավի կործանման հարցով միջազգային տրիբունալ ստեղծելու գաղափարին դեմ է եղել միայն Կրեմլը։ Անցյալ ամիս Ռուսաստանն օգտվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամի՝ վետոյի իր իրավունքից և տապալեց միջազգային տրիբունալ ստեղծելու մասին բանաձևի ընդունումը։ Կրեմլն ի սկզբանե պնդում էր, որ միջազգային տրիբունալի ստեղծումը նպատակահարմար կլինի միայն հետաքննությունից հետո։

Կիևը հայտարարեց, թե առաջիկա ամիսների ընթացքում օդանավի գործի հետաքննության վերջնական արդյունքների հրապարակումից հետո կրկին կփորձեն միջազգային տրիբունալի հարցում ստանալ միջազգային հանրության աջակցությունը։

Այժմ Մալայզիայի իշխանություններն են հանդես գալիս առաջարկությամբ՝ կա՛մ պետք է ձևավորել միջպետական դատարան, կա՛մ գործը կփոխանցեն Միջազգային քրեական դատարան, հաղորդում են միջազգային լրատվական գործակալությունները։

Մալայզիական ավիաընկերության Ամստերդամ-Կուալա Լումպուր չվերթը կատարող «Բոինգ-777» քաղաքացիական օդանավի կործանման գործով հետաքննությունը դեռևս շարունակվում է, և տարբեր զեկույցների, ինչպես նաև պաշտոնապես հետաքննող խմբի հայտարարության համաձայն, 298 մարդու կյանք խլած աղետի վայրում գտնվել են բեկորներ, որոնք վկայում են ռուսական հետքի մասին։

Մեկ տարի առաջ տեղի ունեցած ողբերգության մեղավորների անունները քննիչները պատրաստվում են հրապարակել առաջիկա ամիսներին բեկորներն ուսումնասիրելուց հետո։ Այդ ժամանակ, մասնագետների համոզմամբ, հնարավոր կլինի պարզել, թե որտեղ է արտադրվել օդանավը կործանած զենքը, ում կողմից է կիրառվել և ինչ նպատակով։

XS
SM
MD
LG