Մատչելիության հղումներ

ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը կալանավորվել է


Տիգրան Առաքելյանը դատարանի դահլիճում, 2012թ․

Տիգրան Առաքելյանը դատարանի դահլիճում, 2012թ․

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի անդամ Տիգրան Առաքելյանը կալանավորված է և գտնվում է ԱԱԾ մեկուսարանում:

ՀԱԿ իրավական հարցերով պատասխանատու Արմեն Խաչատրյանը «Ազատության» հետ զրույցում հաստատեց, որ Առաքելյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, մանրամասները ճշտում են:

Նախնական տեղեկություններով, ՀԱԿ ակտիվիստին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածով (շորթում):

Տիգրան Առաքելյանը վերջին շրջանում գտնվում էր Ռուսաստանում, Երևան է վերադարձել օրեր առաջ:

Նշենք, որ այսօր ավելի վաղ Aravot.am-ը հայտնել էր Տիգրան Առաքելյանի ձերբակալության մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG