Մատչելիության հղումներ

Մալազիական ինքնաթիռի կործանման մեղավորները կպարզվեն տարեվերջին


«Մալազիական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի բեկորները, արխիվ

«Մալազիական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի բեկորները, արխիվ

Մալազիայի վարչապետ Նաջիպ Ռազակը հայտարարել է, որ 298 մարդու կյանք խլած՝ «Մալազիական ավիաուղիներ»-ին պատկանող ինքնաթիռի անկման գործի հետաքննությունը մոտ է մեղավորին բացահայտելուն:

Ըստ Միացյալ Նահանգների տվյալների, Արևելյան Ուկրաինայում անցյալ տարվա հուլիսի 17-ին մալազիական ինքնաթիռը կործանվել էր «երկիր - երկինք» հրթիռի հարվածի հետևանքով:

Ուկրաինական կողմը մեղադրում էր անջատողականներին:

Մալազիայի վարչապետն այսօր հայտարարել է, որ հետաքննությունը կավարտվի տարեվերջին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG