Մատչելիության հղումներ

Խորհրդակցություն ՊՆ-ում


Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական շենքը Երևանում

Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական շենքը Երևանում

Այսօր Հայաստանի պաշտպանության նախարարությունում անցկացվել է 5-րդ բանակային զորամիավորման միամյա գործունեության արդյունքների ամփոփմանը նվիրված խորհրդակցություն:

Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանը ներկայացրել է 2014 թվականի հուլիսից մինչև այս տարվա հունիսն ընկած ժամանակահատվածում բանակային զորամիավորման շրջանակում անցկացված միջոցառումների արդյունքներն ու բացթողումները:

Հաշվետվության լսումներին ներկա էին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի և Գլխավոր շտաբի պետի տեղակալները, նախարարի խորհրդականներ, վարչությունների պետեր, ինչպես նաև բանակային զորամիավորման ենթակա զորամասերի հրամանատարներ:

Սեյրան Օհանյանն ասել է, որ կատարված աշխատանքների համակողմանի վերլուծության դեպքում միայն կարելի է նախանշել առաջիկա անելիքներն ու բացառել նախկինում թույլ տրված սխալները:

Մաթևոսյանն արձանագրել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում հրամկազմի հետևողական աշխատանքի արդյունքում շուրջ 50 տոկոսով նվազել են կարգապահական խախտումները, արտակարգ դեպքերն ու պատահարները:

Արդյունքների ամփոփումից հետո պաշտպանության նախարարը ընթացիկ խնդիրների վերաբերյալ մի շարք ցուցումներ և հանձնարարականներ է տվել զորամիավորման հրամանատարական կազմին՝ մատնանշելով աշխատանքային այն հիմնական ուղղությունները, որոնց պետք է առավելագույն ուշադրություն դարձնել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG