Մատչելիության հղումներ

Բերման ենթարկվածներից 9-ը, այդ թվում՝ Վաղինակ Շուշանյանը, Կենտրոնի բաժնում են


Բաղրամյան պողոտա, 6-ը հուլիսի, 2015թ.

Բաղրամյան պողոտա, 6-ը հուլիսի, 2015թ.

Այսօր Բաղրամյան պողոտայից բերման ենթարկված 46 ակտիվիստներից 9-ը գտնվում են ոստիկանության Կենտրոնի բաժնում, «Ազատության»-ը փոխանցեց ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով ոստիկանության բաժնում տեսակցել է ակտիվիստներին։

Կենտրոնի բաժին բերված ակտիվիստների թվում են «Ո՛չ թալանին» նախաձեռնության համակարգող խմբի անդամ Վաղինակ Շուշանյանն ու ակտիվիստ, իրավապաշտպան Արգիշտի Կիվիրյանը։

Քիչ առաջ այստեղ էր նաև Հայաստանի փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը, ով մեկ անգամ ևս հավաստիացրեց լրագրողներին, որ ակտիվիստներն ազատ կարձակվեն, և նրանց նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվի։

Մանրամասները՝ տես այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG