Մատչելիության հղումներ

Արմեն Հարությունյանը երաշխավորվել է ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի պաշտոնում


Արմեն Հարությունյան, արխիվ
Արմեն Հարությունյան, արխիվ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) դատավորների ընտրության հանձնաժողովը մեկ շաբաթ առաջ՝ հունիսի 9-10-ը Փարիզում կայացած նիստի ժամանակ Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արմեն Հարությունյանին երաշխավորել է Եվրադատարանում Հայաստանի դատավորի պաշտոնում:

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի հաղորդագրության համաձայն, քվեարկության արդյունքում Հարությունյանը Լիանա Հակոբյանի նկատմամբ փոքր առավելության է հասել:

Հայաստանի կողմից, հիշեցնենք, ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում առաջադրվել են Արմեն Խաչատրյանը, Արայիկ Ղազարյանը և Լիանա Հակոբյանը:

Եվրադատարանում Հայաստանի դատավորը վերջնականապես ընտրվելու է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանի քվեարկությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG