Մատչելիության հղումներ

Հայաստանի միջպետական նշանակության ավտոճանապարհների փոսալցման աշխատանքներն այս տարի մեկնարկել են ապրիլի 1-ից և արդեն մոտենում են ավարտին: Ամբողջությամբ ավարտվել է Երևան - Սևան - Իջևան 148 կմ ընդհանուր երկարությամբ և Ոսկեպար - Նոյեմբերյան 59 կմ երկարությամբ միջպետական նշանակության ավտոճանապարհների վերականգնումը, հայտնում է Տրանսպորտի և կապի նախարարությունը։

Հայաստանի ճանապարհներին 2015 թվականի ընթացքում, ըստ նախնական հաշվարկի, կիրականացվեն շուրջ 180 հազար քմ փոսային նորոգումներ: Նախատեսվում է մինչև հունիսի 1-ն ամբողջությամբ ավարտվել միջպետական, իսկ մինչև հունիսի 10-ը՝ հանրապետական նշանակության ավտոճանապարհներին իրականացվող փոսալցման աշխատանքները:

«Դրանց ավարտից հետո ճանապարհաշինարարների հիմնական ուշադրությունն ուղղված կլինի հաջորդ փուլի՝ կողնակների հարթեցման, վնասված արգելափակոցների վերականգնման, կողային առուների մաքրման, վնասված ճանապարհային նշանները նորով փոխարինելու աշխատանքներին»,- տեղեկացնում է նախարարության պաշտոնական կայքէջը։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG