Մատչելիության հղումներ

Տիգրան Ուրիխանյանը դուրս եկավ ԲՀԿ-ից


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին խոսնակ Տիգրան Ուրիխանյանը հայտարարություն է տարածել, որում նշում է, որ ԲՀԿ-ում իր մնալն այլևս աննպատակահարմար է:

«Վերջին շրջանում դասավորված հանգամանքների բերմամբ ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ ԲՀԿ-ում իմ մնալն այլևս աննպատակահարմար է», - մասնավորապես ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, փետրվարի 12-ին Հանրապետական կուսակցության խորհրդի նիստում նախագահ Սերժ Սարգսյանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին «չարիք» անվանեց, որից հետո «Բարգավաճ Հայաստան»-ի արտահերթ համագումարում Ծառուկյանը հայտարարեց քաղաքականությունից դուրս գալու և ԲՀԿ-ի նախագահի պարտականությունները վայր դնելու մասին:

Գագիկ Ծառուկյանի այս որոշումից հետո կուսակցության մի շարք անդամներ և պատգամավորներ լքեցին «Բարգավաճ Հայաստանը»՝ իրենց որոշումը հիմնավորելով Ծառուկյանի՝ կուսակցությունից դուրս գալով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG