Մատչելիության հղումներ

Սաակաշվիլին ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկում է Կիևին զենք տրամադրելու հարցը


Ուկրաինա - Միխեիլ Սաակաշվիլին ցույց է տալիս իր նոր պաշտոնը հավաստող վկայականը, Կիև, 17-ը փետրվարի, 2015թ․

Ուկրաինա - Միխեիլ Սաակաշվիլին ցույց է տալիս իր նոր պաշտոնը հավաստող վկայականը, Կիև, 17-ը փետրվարի, 2015թ․

Ուկրաինայի բարեփոխումների խորհրդատվական միջազգային խորհրդի ղեկավար, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Վաշինգտոնում հանդիպում է ամերիկացի օրենսդիրների ու այլ պաշտոնյաների հետ՝ քննարկելու Ուկրաինային զենքի մատակարարման հարցը։

«Երբեք այսքան շատ պաշտոնյա չէր ցանկացել հանդիպել ինձ հետ, նույնիսկ այն ժամանակ, երբ նախագահ էի, 34 հանդիպում՝ երեք օրում», - գրել է Սաակաշվիլին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG