Մատչելիության հղումներ

Փարիզյան խանութում սպանվել են նաև պատանդներ


Իրավապահները ազատում են պատանդներին, Փարիզ, 9-ը հունվարի, 2015թ.
Իրավապահները ազատում են պատանդներին, Փարիզ, 9-ը հունվարի, 2015թ.

Այսօր Փարիզի հրեական սննդամթերքի խանութում ոստիկանական հատուկ գործողությունից հետո Sky News-ը հաղորդեց, որ բացի պատանդառուից մահացել է ևս առնվազն 4 մարդ։ Լրատվամիջոցների տարածած լուսանկարներում երևում է, որ մի քանի պատանդներ էլ ազատ են արձակվել։

Ժամեր անց լրատվական գործակալությունները հայտնեցին, որ խանութում պատանդառվածների իրական թիվը շուրջ երկու տասնյակ էր, այլ ոչ թե հինգ-վեց հոգի, ինչպես սկզբնապես ենթադրվում էր։

Փարիզյան խանութի վրա հարձակված ահաբեկիչներից մեկը սպանվել է, այժմ ոստիկանությունը փնտրում երկրորդ ահաբեկչին։ Sky News-ի հաղորդմամբ այս ահաբեկիչները հայտարարել էին, որ եթե սպանվեն Կուաշի եղբայրները, իրենք կսկսեն սպանել պատանդներին։

Ավելի մանրամասն՝ տես այստեղ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG