Մատչելիության հղումներ

logo-print

Ահաբեկիչները սպանված են, պատանդների մեծ մասը՝ ազատված


Ֆրանսիա - Իրավապահները Hyper Casher սուպերմարկետի գործողության ժամանակ, Փարիզ, 9-ը հունվարի, 2015թ.

Ֆրանսիա - Իրավապահները Hyper Casher սուպերմարկետի գործողության ժամանակ, Փարիզ, 9-ը հունվարի, 2015թ.

Ֆրանսիացի իրավապահների Դամարտեն-ան-Գոելում իրականացրած գործողության արդյունքում ուրբաթ երեկոյան սպանվել են «Շառլի Էբդո» երգիծական շաբաթաթերթի խմբագրատան վրա հարձակման գործով երկու կասկածյալները՝ Շերիֆ և Սաիդ Կուաշի եղբայրները, ազատագրվել է նրանց կողմից պատանդառված անձը։

France-24 հեռուստաալիքը հաղորդում է նաև, որ Փարիզի Պորտ-դը-Վենսեն թաղամասում զուգահեռաբար իրականացրած գործողության արդյունքում իրավապահներին հաջողվել է ազատ արձակել հրեական սննդամթերքի Hyper Casher սուպերմարկետում պատանդառվածներից մի քանիսին, սպանվել է հինգ մարդ, այդ թվում՝ պատանդառուն։

Գործողություններից քիչ անց France-Presse լրատվական գործակալությունը հաստատեց, որ Դամարտեն-ան-Գոելում սպանվածները Կուաշի եղբայրներն են, իսկ France-24-ը, վկայակոչելով իր աղբյուրը ոստիկանությունում, հայտնեց, որ Պորտ-դը-Վենսենի պատանդառուն Ամեդի Կուլիբալի անուն-ազգանվամբ անձն էր։

Ավելի ուշ լրատվական գործակալությունները հայտնեցին, որ Պորտ-դը-Վենսենի պատանդների իրական թիվը տասնինն էր, որոնցից տասնհինգը ազատ է արձակվել, չորսը սպանվել է՝ ենթադրաբար մինչև ուժայինների գրոհը։ Սկզբնապես հաղորդվել էր, թե խանութում պատանդառվել են հինգ-վեց քաղաքացիներ, և ոստիկանների գործողություններից անմիջապես հետո ֆրանսիական հեռուստաալիքները ենթադրում էին, որ ազատ են արձակվել բոլոր պատանդները։

Այժմ իրավապահները փնտրում են Պորտ-դը-Վենսենի խանութի վրա հարձակված երկրորդ ահաբեկչին՝ Կուլիբալիի վաղեմի ընկերուհի Հայաթ Բումեդիենին։ Sky News-ի հաղորդմամբ՝ այս ահաբեկիչները հայտարարել էին, որ եթե սպանվեն Կուաշի եղբայրները, իրենք կսկսեն սպանել պատանդներին։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG