Մատչելիության հղումներ

Պայթյուն և կրակահերթ Դամարտեն-ան-Գոել քաղաքի տպարանի շենքում


Կրակահերթի և պայթյունի ձայներ են լսվել Դամարտեն-ան-Գոել քաղաքի տպարանում, որտեղ Կուաշի եղբայրները այսօր առավոտից պատանդ էին վերցել աշխատակիցներին:

Սաիդ և Շերիֆ Կուաշի եղբայրները հետապնդվում են ոստիկանության կողմից «Շառլի Էբդո» պարբերականի վրա հարձակման գործով։

Միևնույն ժամանակ հինգ պայթյունի ձայն է լսվել հրեական մթերքի այն խանութում, որտեղ «Շառլի Էբդո»-ի ահաբեկիչների հետ կապ ունեցող զինված անձը առնվազն հինգ մարդ էր պատանդ պահում։

Այս անձը սպառնում էր սպանել իր պատանդներին, եթե իշխանությունը «Շառլի Էբդո»-ի դեմ իրականացված հարձակման մեջ կասկածյալների դեմ գործողություններ ձեռնարկեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG