Մատչելիության հղումներ

Խոդորկովսկին հակադարձում է Կադիրովին․ Մեզ չես վախեցնի


Միխայիլ Խոդորկովսկի, արխիվ
Միխայիլ Խոդորկովսկի, արխիվ

ՅՈւԿՕՍ-ի նախկին սեփականատեր Միխայիլ Խոդորկովսկին արձագանքել է Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի հայտարարությանը այն մասին, որ Խոդորկովսկին բոլոր մահմեդականների և անձամբ իր՝ Կադիրովի թշնամին է:

«Ես լսեցի և ի գիտություն ընդունեցի Վլադիմիր Պուտինի նվիրված աջակցի սպառնալիքը: Այդ սպառնալիքն իր ուղղվածությամբ ոչնչով չի առանձնանում Փարիզի երեկվա ահաբեկչությունից․ դրա նպատակն է վախեցնել, զրկել ձայնի իրավունքից: Բայց ես երեկ ասացի և այսօր էլ կկրկնեմ՝ մեզ չես վախեցնի: Մենք հաստատապես պաշտպանելու ենք խոսքի ազատությունը՝ ժամանակակից հասարակության հիմնական արժեքը», - BBC-ի փոխանցմամբ՝ իր բլոգում գրել է Խոդորկովսկին:

Փարիզի ահաբեկչությունից հետո երեկ ՅՈւԿՕՍ-ի նախկին սեփականատերը բոլոր լրագրողներին կոչ էր արել հրապարակել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG