Մատչելիության հղումներ

Փրկարարները հայտնաբերել են անհետացած A320-200 օդանավի պոչը


Ինդոնեզիայի Ազգային որոնողա-փրկարարական գործակալության թիմը AirAsia-ի անհետացած օդանավի որոնողական աշխատանքների ժամանակ, 7-ը հունվարի, 2014թ.
Ինդոնեզիայի Ազգային որոնողա-փրկարարական գործակալության թիմը AirAsia-ի անհետացած օդանավի որոնողական աշխատանքների ժամանակ, 7-ը հունվարի, 2014թ.

Ջավայի ծովում փրկարարները հայտնաբերել են մալայզիական AirAsia ավիաընկերությանը պատկանող՝ թռիչքից մեկ ժամ անց ռադարներից անհետացած A320-200 օդանավի պոչը, այսօր հայտարարել է Ինդոնեզիայի Ազգային որոնողա-փրկարարական գործակալության ղեկավարը՝ նշելով, որ փրկարարներն այժմ պատրաստվում են օդանավի պոչի հետազոտման աշխատանքներ իրականացնել։

Նա, սակայն, հրաժարվել է պատասխանել հարցին, թե արդյո՞ք փրկարարներին հաջողվել է որսալ օդաչուների խցիկում տեղադրված «սև արկղերից» և ձայնագրիչներից եկող ազդանշանները։

«Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ գործակալության ղեկավարը նշել է, որ հայտնաբերել են նաև ուղևորներից մեկի դին։ Այս պահի դրությամբ, փաստորեն, հայտնաբերվել է 162 ուղևորներից 42-ի դին։

Հիշեցնենք՝ մալայզիական AirAsia ավիաուղիներին պատկանող A320-200 ինքնաթիռը` 162 ուղևորներով, դեկտեմբերի 28-ին վաղ առավոտյան Ջակարտայից օդ բարձրանալուց մեկ ժամ անց անհետացավ ռադարներից:

Դեպքից երկու օր անց Ինդոնեզիայի իշխանությունները հայտարարեցին, որ որոնողական աշխատանքներ իրականացնող թիմերը մարդկանց դիակներ և օդանավի բեկորներ են գտել Ջավայի ծովում՝ Բոռնեո կղզու ինդոնեզական մասի մոտակայքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG