Մատչելիության հղումներ

logo-print

Ինդոնեզիայից Սինգապուր ուղևորվող ինքնաթիռը անհետացել է


Մալայզիական AirAsia ավիաուղիներին պատկանող A320-200 ինքնաթիռը` 162 ուղևորներով, դեկտեմբերի 28-ին վաղ առավոտյան Ջակարտայից օդ բարձրանալուց մեկ ժամ անց անհետացել է ռադարներից:

AirAsia-ն հայտարարել է, որ QZ8501 չվերթի որոնողական աշխատանքները արդեն իսկ մեկնարկել են:

Հիշեցնենք` այս տարվա մարտ ամսին անհետացել էր Կուալա Լումպուից Պեկին ուղևորվող մալայզիական MH370 չվերթը` 239 ուղևորներով: Ինքնաթիռի որևէ հետք մինչ այժմ չի հայտնաբերվել:

Մալայզիական ավիաուղիներին պատկանող MH17 ինքնաթիռն էլ հուլիսին խփվել էր Ուկրաինայում` զոհվել էին ինքնաթիռի բոլոր ուղևորները և անձնակազմը` 298 մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG