Մատչելիության հղումներ

Լավրովը շնորհավորել է Նալբանդյանին ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության առթիվ


Այսօր կայացել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հեռախոսազրույցը, որի ընթացքում ռուսական դիվանագիտության ղեկավարը շնորհավորել է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը պաշտոնապես միանալու կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքը:

Լավրովն ու Նալբանդյանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են նաև ինտեգրացիոն համագործակցության և երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG