Մատչելիության հղումներ

Վարչապետն ընդունել է ասիական շուկայում գործող ընկերությունների ներկայացուցիչներին


Լուսանկարը՝ Կառավարության
Լուսանկարը՝ Կառավարության

Այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ասիական շուկայում գործունեություն ծավալող մի քանի ընկերությունների ներկայացուցիչների, մասնավորապես, «Օրիենտալ Պատռոն» ֆինանսական խմբի տնօրեն Ժանգ Ջինգին, «Ֆորչն Օիլ» ընկերության գործադիր տնօրեն Տիան Ջունին և «Ֆորչն Ռիզորսիս» ընկերության ներկայացուցիչ Մոնիկա Լինին:

Հիշեցնենք, որ «Ֆորչն Ռիզորսիսը», որը 2013 սեպտեմբերի դրությմաբ ուներ Հրազդանի երկաթի հանքի շահագործման լիցենզիա, պատկանում է օֆշորային գոտում գրանցված «Ֆորչն Օիլ» ընկերությանը։

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, ընկերությունների ներկայացուցիչները վարչապետին են ներկայացրել Հայաստանի արդյունաբերության ոլորտում նախատեսվող ծրագրերը՝ նշելով, որ շահագրգռված են Հայաստանում տարբեր նախագծեր իրականացնելու գործում։ Նրանք նաև հույս են հայտնել, որ իրենց ներդրումների արդյունքում մեր երկրում կստեղծվեննոր աշխատատեղեր:

Վարչապետը կառավարության աջակցությունն է հայտնել ընկերությունների ծրագրերին օժանդակելու հարցում: Վարչապետի հանձնարարությամբ ընկերությունների ներկայացուցիչներին կընդունի նաև էկոնոմիկայի նախարարը՝ քննարկելու ծրագրերի իրականացման մանրամասներն ու հետագա քայլերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG