Մատչելիության հղումներ

«Էխո Մոսկվի»-ի հաղորդավարին հեռացնելու հրամանը չեղյալ է համարվել


«Էխո Մոսկվի»-ի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտով

«Էխո Մոսկվի»-ի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտով

«Էխո Մոսկվի» ռադիոկայանի հաղորդավար Ալեքսանդր Պլյուշևին աշխատանքից ազատելու հրամանը չեղյալ է համարվել, տեղեկացրել է ռադիոկայանի սեփականատեր «Գազպրոմ մեդիա» ընկերության մամուլի ծառայությունը:

Աշխատանքից ազատման փոխարեն հաղորդավարը կհեռացվի եթերից մինչև 2015 թվականի հունվարի 14-ը: Այդ որոշումը կայացվել է «Գազպրոմ մեդիա»-ի տնօրենների խորհրդի նախագահ Միխայիլ Լեսինի, ընկերության իրավաբանների և ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովի չորս ժամ տևած հանդիպման արդյունքում:

Պլյուշևի շուրջ սկանդալը ծագել է այն բանից հետո, երբ վերջինս նոյեմբերի 5-ին Թվիթերում Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովի որդու մահվանը վերաբերող գրառում է կատարել: Հաջորդ օրը նա ազատվել էր աշխատանքից, ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը, սակայն, այս որոշումը անօրինական էր համարել և խոստացել, որ Պլյուշևը կշարունակի իր աշխատանքը:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG