Մատչելիության հղումներ

Կրեմլի վարչակազմի ղեկավարի որդին զոհվել է ԱՄԷ-ում


Կրեմլի վարչակազմի ղեկավար Սերգեյ Իվանով

Կրեմլի վարչակազմի ղեկավար Սերգեյ Իվանով

Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովի ավագ որդին՝ 37-ամյա Ալեքսանդր Իվանովը զոհվել է Արաբական Միացյալ Էմիրություններում, որտեղ անցկացնում էր արձակուրդը: Այդ մասին հայտնում է РБК-ն՝ վկայակոչելով իր աղբյուրները:

Հաղորդագրության համաձայն՝ պատահարը տեղի է ունեցել, երբ Իվանովը ծովում լողում էր դստեր հետ: Եղել են բարձր ալիքներ, երեխային փրկել հաջողվել է, հորը՝ ոչ:

“Коммерсантъ” պարբերականը, իր հերթին, փոխանցել է, որ Ալեքսանդր Իվանովի մահվան մասին տեղեկատվությունը հաստատել են «Վնեշէկոնոմբանկ»-ում, որտեղ նա կորպորացիայի ղեկավարի տեղակալն էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG