Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ռումինիայի նորընտիր նախագահին


Ռումինիայի նորընտիր նախագահ Կլաուս Յոհաննիս

Ռումինիայի նորընտիր նախագահ Կլաուս Յոհաննիս

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Կլաուս Յոհաննիսին՝ Ռումինիայի նախագահի ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:

Նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ուղերձում Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ Կլաուս Յոհաննիսի պաշտոնավարումը կնպաստի բարեկամ Ռումինիայի և նրա ժողովրդի առաջընթացին ու բարօրությանը:

Նախագահն անդրադարձել է նաև հայ - ռումինական հարաբերություններին և հույս հայտնել, որ Կլաուս Յոհաննիսի նախագահության ժամանակաշրջանը կնշանավորվի Հայաստանի ու Ռումինիայի միջև բարեկամական կապերի վերաիմաստավորմամբ, և երկկողմ հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG