Մատչելիության հղումներ

Կլաուս Իոհաննիսը՝ Ռումինիայի նոր նախագահ


Ռումինիայի վարչապետ Վիկտոր Պոնտան ընդունել է իր պարտությունը նախագահական ընտրություններում։ Նա հայտնել է, որ զանգահարել ու շնորհավորել է իր մրցակից Կլաուս Իոհաննիսին։

Ընտրությունների երկրորդ փուլից առաջ անցկացված հարցումները հստակ չէին կանխատեսում, թե ով է առաջատարը, քանի որ երկու թեկնածուններն էլ մոտ էին հաղթանակին։

Հաղթանակ տարած Կլաուս Իոհաննիսը Սիբիու քաղաքի քաղաքապետն էր, ծագումով գերմանացի է, մասնագիտությամբ՝ ֆիզիկայի ուսուցիչ։ Նա խոստացել է երկրում ստեղծել անկախ դատական համակարգ ու Ռումինիան վերածել «նորմալ երկրի»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG