Մատչելիության հղումներ

Օհանյանը և Կասպշիկը քննարկել են խոցված ուղղաթիռի հարցը


Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան, արխիվ

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան, արխիվ

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են նոյեմբերի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը պարզելու և դիակները վերադարձնելու ուղղությամբ ԵԱՀԿ-ի գործող նախագահի, ինչպես նաև ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից իրականացվող քայլերի համակարգմանն առնչվող հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG