Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ գործող նախագահը խորապես մտահոգված է ուղղաթիռի միջադեպով


ԵԱՀԿ-ի գործող նախագահ Դիդիե Բուրկհալտեր, արխիվ

ԵԱՀԿ-ի գործող նախագահ Դիդիե Բուրկհալտեր, արխիվ

ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Շվեյցարիայի արտգործնախարար Դիդիե Բուրկհալտերը այսօր խորը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի մոտակայքում ուղղաթիռի խոցման կապակցությամբ: Նա Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին կոչ է արել անել հնարավորը՝ կանխելու նման միջադեպերը և հարգելու հրադադարի ռեժիմը:

ԵԱՀԿ-ի գործող նախագահը հատկապես ցավալի է համարել այն փաստը, որ բռնության դեպքերը այս տարի պատճառ են դարձել աննախադեպ թվով մարդկային զոհերի: Հրադադարին խստորեն հետևելը և նախկինում ստանձնած պարտավորությունները լիարժեք հարգելը անհրաժեշտ են՝ հասնելու համար հակամարտության կարգավորման շուրջ համաձայնության համար պահանջվող վստահության մակարդակին, ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ շեշտել է Բուրկհալտերը:

Անդրադառնալով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը՝ Բուրկհալտերը բարձր է գնահատել օգոստոսի 10-ի Սոչիի հանդիպումից հետո բարձր մակարդակի շփումների աշխուժացումը և երկխոսությունը շարունակելու կոչ է արել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG