Մատչելիության հղումներ

Նախագահը խորհրդակցություն է անցկացրել ԿԳ նախարարի ու ռեկտորների հետ


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել, որին մասնակցել են կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և պետական բուհերի ռեկտորները:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ խորհրդակցության ժամանակ նախարարը զեկուցել է նախագահի հանձնարարականների հիման վրա մի շարք ուղղություններով իրականացված աշխատանքների ու դրանց արդյունքների մասին:

Ռեկտորների խորհրդի նախագահ, Պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը և խորհրդի անդամ մյուս ռեկտորները ներկայացրել են յուրաքանչյուրն իր բուհի առաջնահերթ խնդիրները, վերջին շրջանի ձեռքբերումներն ու զարգացման ծրագրերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG