Մատչելիության հղումներ

Չնայած մերժմանը՝ եռյակը մտադիր է հանրահավաք անցկացնել Արարատում


Եռյակի հանրահավաքը Սյունիքի մարզկենտրոն Կապանում, 28-ը սեպտեմբերի, 2014թ.

Եռյակի հանրահավաքը Սյունիքի մարզկենտրոն Կապանում, 28-ը սեպտեմբերի, 2014թ.

Ընդդիմադիր եռյակը այսօր հայտարարել է, որ հոկտեմբերի 3-ին Արարատ քաղաքում հանրահավաք անցկացնելու իր հայտը համարում է ընդունված։

Հոկտեմբերի 10-ի հանրապետական հանրահավաքին ընդառաջ խորհրդարանական ընդդիմադիր երեք ուժերը հանրահավաքներ են անցկացնում նաև երկրի մի շարք քաղաքներում։

«Համապատասխան իրազեկումներն ի գիտություն են ընդունել բոլոր ութ քաղաքապետարանները, բացի Արարատի քաղաքապետից։ Վերջինս նախ օրենքով սահմանված կարգով չի պատասխանել հանրահավաքի իրազեկման հայտ ներկայացնողներին, իսկ մերժումը պատճառաբանել է օրենքով չնախատեսված հիմքերով», - ասված է հայտարարությունում։

Եռյակը Արարատի քաղաքապետի գործողությունները բողոքարկել է դատարանում, սակայն հայցը չի բավարարվել՝ իրազեկման հայտում առկա անճշտության պատճառաբանությամբ։

«Օրենքի պահանջով քաղաքապետարանը պարտավոր էր անմիջապես տեղյակ պահել իրազեկումը ներկայացնողներին՝ անճշտությունը ուղղելու համար։ Ի դեմս Արարատի քաղաքապետի գործողությունների և դատարանի որոշման, մենք գործ ունենք ակնհայտ ապօրինությունների, քաղաքական պատվերի հետ։ Այս հիմքով էլ հոկտեմբերի 3-ին Արարատում հանրահավաք անցկացնելու մեր հայտը համարում ենք ընդունված», - ասված է հայտարարությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG