Մատչելիության հղումներ

Մամեդյարով. Ղարաբաղի խնդրի և ինքնորոշման սկզբունքի միջև ոչ մի կապ չկա


Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը ելույթ է ունենում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում, Նյու Յորք, 27-ը սեպտեմբերի, 2014թ,

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը ելույթ է ունենում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում, Նյու Յորք, 27-ը սեպտեմբերի, 2014թ,

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում ունեցած ելույթում դատապարտել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը։

«Երկու օր առաջ Հայաստանի նախագահը, աղավաղելով փաստերը և խաղաղ գործընթացը, խախտելով միջազգային իրավունքի նորմերը և սկզբունքները, փորձել է խաբել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային», - հայտարարել է Մամեդյարովը։

Նրա պնդմամբ՝ «ոչ մի կապ չկա ՄԱԿ-ի կանոնադրությամբ և Հելսինկյան հռչակագրով սահմանված ազգերի ինքնորոշման սկզբունքների և Ադրբեջանում բնակվող հայության խնդրի միջև, որը Հայաստանի նախագահը փորձում է հրամցնել իբրև ինքնորոշում»։

Ըստ ադրբեջանական «Թրենդ» գործակալության՝ Մամեդյարովը հավաստիացրել է, որ Ադրբեջանը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG