Մատչելիության հղումներ

Օբաման քննադատում է Ռուսաստանին, Ադրբեջանին և մյուս ավտորիտար պետություններին


ԱՄՆ - Նախագահ Բարաք Օբաման ելույթ է ունենում Քլինթոնի համաշխարհային նախաձեռնության նստաշրջանին, Նյու Յորք, 23-ը սեպտեմբերի, 2014թ․
ԱՄՆ - Նախագահ Բարաք Օբաման ելույթ է ունենում Քլինթոնի համաշխարհային նախաձեռնության նստաշրջանին, Նյու Յորք, 23-ը սեպտեմբերի, 2014թ․

«Մենք ականատեսն ենք լինում անխնա հարձակումների Ռուսաստանից մինչև Չինաստան և Վենեսուելա, որտեղ այլախոհությունը համարվում է պետական դավաճանություն: Այնպիսի երկրներում, ինչպիսին Ադրբեջանն է, օրենքն աննախադեպ բարդացնում է ոչ կառավարական կազմակերպությունների գործունեությունը», - հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման՝ ելույթ ունենալով Քլինթոնի համաշխարհային նախաձեռնության ամենամյա նստաշրջանին:

Օբամայի ելույթը, որի տեսագրությունը տեղադրված է Սպիտակ տան պաշտոնական կայքէջում, նվիրված է եղել քաղաքացիական հասարակության զարգացմանը:

ԱՄՆ-ի նախագահն իր խոսքում ընդգծել է՝ ավտորիտար երկրներում ընդդիմադիր հայացքներով անձինք ենթարկվում են նպատակային ճնշումների:

Օբաման կոչ է արել անհապաղ ազատ արձակել ձերբակալված առաջնորդներին՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների վրա հարձակումները գնահատելով որպես բռնություն ժողովրդավարության գաղափարի նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG