Մատչելիության հղումներ

Մոսկվայի մետրոպոլիտենում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվածների թիվը հասել է 20-ի


Ռուսաստան - Շտապ բուժօգնության աշխատակիցները օգնություն են ցուցաբերում Մոսկվայի մետրոպոլիտենի վթարի հետևանքով տուժածներին, 15-ը հուլիսի, 2014թ․

Ռուսաստան - Շտապ բուժօգնության աշխատակիցները օգնություն են ցուցաբերում Մոսկվայի մետրոպոլիտենի վթարի հետևանքով տուժածներին, 15-ը հուլիսի, 2014թ․

Ռուսաստանի քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինի փոխանցմամբ` Մոսկվայի մետրոպոլիտենում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվածների թիվը հասել է 20-ի։

Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության տվյալներով, միջադեպից տուժել է ավելի քան 160 մարդ, որոնցից 123-ը տեղափոխվել են հիվանդանոց, «Ինտերֆաքս»-ի վկայությամբ` հիվանդանոց տեղափոխվածների մեծ մասի վիճակը գնահատվում է ծանր։

Վիրավորների թվում երկու հայ կա՝ 23-ամյա Աննա Օլեգի Բուլղադարյանն ու 20-ամյա Մերի Աշոտի Քոչարյանը: Երկուսի վիճակն էլ գնահատվում է ծանր: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել են Ռուսաստանում Հայաստանի դեսպանատնից:

Վթարը տեղի է ունեցել այսօր առավոտյան Մոսկվայի արևմտյան հատվածում՝ «Սլավյանսկի բուլվար» կայարանի մոտակայքում։ Վթարի պատճառները ճշտվում են:

Գնացքի երեք վագոնները դուրս են եկել գծերից, վագոններից մեկում մարդիկ փակված են մնացել մի քանի ժամ։

Մոսկվայի իշխանությունների փոխանցմամբ՝ մարդկանց տարհանումը գործնականում ավարտվել է։

Սա Մոսկվայում արձանագրված վթարներից թերևս ամենասարսափելիներից է։ Մոսկվայի մետրոյի Արբատ - Պոկրովյան գիծը մինչև այս պահը գրեթե չի աշխատում, կատարվածի պատճառները ճշտվում են։

Հավելենք, որ Մոսկվայում մետրոն ամենաշատ օգտագործվող տրանսպորտն է և օրական մի քանի միլիոն ուղևոր է տեղափոխում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG