Մատչելիության հղումներ

logo-print

Տասնյակ զոհեր, հարյուրավոր վիրավորներ Մոսկվայի մետրոյում վթարի հետևանքով


Ռուսաստան - Շտապ բուժօգնության աշխատակիցները օգնություն են ցուցաբերում մոսկովյան մետրոյում վթարից տուժածներին, 15-ը հուլիսի, 2014թ․

Ռուսաստան - Շտապ բուժօգնության աշխատակիցները օգնություն են ցուցաբերում մոսկովյան մետրոյում վթարից տուժածներին, 15-ը հուլիսի, 2014թ․

Երեքշաբթի առավոտյան վթար է տեղի ունեցել Ռուսաստանի մայրաքաղաքի մետրոպոլիտենում, որի հետևանքով, այս պահի տվյալներով, զոհվել է 16 մարդ, 118 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, նրանց մեծամասնությունը՝ ծանր վիճակում: Այդ մասին հաղորդում է «Ինտրեֆաքս» լրատվական գործակալությունը:

Ըստ նույն աղբյուրի՝ մետրոյի գնացքի երեք վագոններ մասնակիորեն դուրս են եկել ռելսերից Արբատ - Պոկրովյան գծի «Հաղթանակի զբոսայգի» - «Սլավյանսկի բուլվար» հատվածում, վագոններից մեկը մեծապես դեֆորմացվել է:

Զոհվածների թվում է նաև մեքենավարը:

Պատահարի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել: Ռուսաստանի քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը հայտնել է, որ նախնական տվյալներով՝ վթարը կապված է լարման անկման պատճառով ազդանշանային համակարգի գործելու և կտրուկ արգելակման հետ, նույն վարկածի օգտին են արտահայտվում նաև Արտակարգ իրավիճակների նախարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG