Մատչելիության հղումներ

ՀԲ-ն Հայաստանին ևս 50 միլիոն դոլար կտրամադրի


Համաշխարհային բանկի լոգոն

Համաշխարհային բանկի լոգոն

Համաշխարհային բանկի (ՀԲ) գործադիր տնօրենների խորհուրդը երեկ հաստատել է 50 միլիոն դոլար փոխառության տրամադրումը Հայաստանին՝ Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագրի ներքո:

ՀԲ-ի հաղորդագրության համաձայն՝ այս ծրագրի նպատակն է ամրապնդել կառավարության կարողությունները արտահանման խթանման, տեղական և օտարերկրյա ներդրումների ներգրավման և բիզնեսի ընդլայնման համար որակի ծառայությունների բարելավման հարցերում:

Ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը կազմում է 59.54 միլիոն դոլար, որից 9.54 միլիոն դոլարը կազմում է Հայաստանի կառավարության ներդրումը: Համաշխարհային բանկը տրամադրում է 50 միլիոն դոլար Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի փոխառություն հետևյալ պայմաններով՝ փոփոխական տոկոսադրույք, 10 տարվա արտոնյալ ժամանակաշրջան և 25 տարվա մարման ժամկետ:

1992 թվականին Համաշխարհային բանկին, իսկ 1993 թվականին Միջազգային զարգացման ընկերակցությանը միանալուց ի վեր այդ երկու կառույցների կողմից Հայաստանին ընդհանուր հաշվով տրամադրվել է 1 միլիարդ 961 միլիոն 73 հազար դոլար գումար, նշված է հաղորդագրության:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG