Մատչելիության հղումներ

Նախագահը ներկա է գտնվել Արմավիրի եկեղեցու օծման արարողությանը


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի
Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր Արմավիր քաղաքում ներկա է գտնվել Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու օծման արարողությանը:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Արմավիրի մարզկենտրոնում գտնվող միակ բազիլիկ այդ եկեղեցու հիմնարկեքը տեղի է ունեցել 2012 թվականին՝ Հայ Առաքելական եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանի հանդիսապետությամբ: Այն կառուցվել է ճարտարապետ Միքայել Մկրտչյանի նախագծով, բարերար Կարեն Մկրտչյանի հովանավորությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG