Մատչելիության հղումներ

Ապստամբները ուկրաինական ռազմական ուղղաթիռ են խփել


«Արևելյան գումարտակ» անվամբ կազմավորման զինյալները դիրքավորվել են Դոնեցկի վարչական շենքի մոտ, 29 մայիսի, 2014թ.

«Արևելյան գումարտակ» անվամբ կազմավորման զինյալները դիրքավորվել են Դոնեցկի վարչական շենքի մոտ, 29 մայիսի, 2014թ.

Կիևը համոզված է, որ հաջողությամբ կավարտեն հակաահաբեկչական գործողությունը։

Նա հավելել է, թե համոզված է, որ բանակը և անվտանգության ուժերն ավարտին կհասցնեն երկիրն ահաբեկիչներից մաքրելու աշխատանքը:

«Ռուսաստանի Դաշնության կողմից ֆինանսավորվող բոլոր հանցագործները կոչնչացվեն կամ կկանգնեն դատարանի առաջ, փա՜ռք Ուկրաինային»,- ասել է Տուրչինովը։

Այսօր Գերագույն ռադայում խոսել է նաև Ուկրաինայի պաշտպանության նախարար Միխայլո Կովալը։

«Մարտական օդանավերը և ուղղաթիռները թռիչքներ կկատարեն մինչև հակաահաբեկչական գործողության ավարտը։ Ուկրաինայի զինված ուժերն ամեն ինչ անում են, որ խաղաղ մարդիկ չտուժեն»,- ասել է Կովալը։

Սլավյանսկում ուղղաթիռը վայր գցելուց առաջ ապստամբները հարևան Լուգանսկում գրոհել են Ուկրաինայի ազգային գվարդիայի հենակետը։ Ենթադրվում է, որ երկու կողմերն էլ կորուստներ են կրել, սակայն պաշտոնական տեղեկություններ դեռ չեն հրապարակվել։


«Գանգստերներն անցնում են Ուկրաինայի տարածք»

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը երեկ Բեռլինում հայտարարել է, որ անջատականներին Ռուսաստանն է աջակցում։

«Իրավիճակն արևելյան շրջանում վատթարանում է։ Տեսեք, թե ինչ է պատահել անցած հինգ օրում` զինամթերքի մեծ խմբաքանակ և Ռուսաստանում վարժված մեծ թվով գանգստերներ փոխադրող բեռնատարմներ Ռուսաստանից կողմից հատում են ռուս-ուկրաինական սահմանը։

Մենք դիմել ենք Ռուսաստանի սահմանապահ ծառայությանը, կառավարությանը, պահանջելով փակել այդ երթևեկը, թույլ չտալ, որ այդ զինյալները անցնեն սահմանը, բայց նրանք ոչինչ չեն արել դրա համար»,- ասել է Յացենյուկը։

Մոսկվան միջնորդություն է ակնկալում

Մոսկվան պնդում է, թե կապ չունի ռուսամետ անջատականների հետ։

Այսօր ճգնաժամի խնդրին է անդրադարձել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Սովորական հորդորներով մենք չենք կարող գործը մեռյալ կետից շարժել։ Բռնությունը, այդ թվում և նախևառաջ՝ պատժիչ գործողությունը դադարեցնելու և փոխադարձ հարգանք ենթադրող երկխոսություն սկսելու համար, թերևս անհրաժեշտ են ավելի արդյունավետ միջնորդական ջանքեր»,- ասել է Լավրովը։

Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի փոխանցմամբ, Մոսկվան ինչ-որ կոնկրետ ձևաչափեր չի պարտադրում։

«Մենք զգում ենք, որ կա միջազգային հանրության կողմից ինչ-որ խթանի անհրաժեշտություն»,- ասել է Լավրովը։

Նախագահի երդմնակալությանն ընդառաջ

Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Տուրչինովն այսօր շնորհավորել է Պետրո Պորոշենկոյին` նախագահ ընտրվելու կապակցությամբ։

Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է քվեաթերթիկների 100 տոկոսը և պաշտոնապես արձանագրել, որ մեծահարուստ Պորոշենկոյին ձայն է տվել ընտրողների 54 ամբողջ 7 տասնորդական տոկոսը։

Ընտրյալ նախագահի հիմնական մրցակիցը` նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն, քվեների 13 տոկոսն է վաստակել։

Նույն օրը` մայիսի 25-ին, տեղի են ունեցել նաև Կիևի քաղաքապետի ընտրությունները։ Հաղթել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին ծանրքաշային չեմպիոն, «ՈԻԴԱՐ» կուսակցության ղեկավար Վիտալի Կլիչկոն։

Տուրչինովն ասել է, որ ինքը սկսում է կազմակերպել Պորոշենկոյի երդմնակալության հանդիսավոր արարողությունը, որն, ըստ օրենքի, պետք է անցկացվի ընտրություններին հաջորդող 15 օրվա ընթացքում։
XS
SM
MD
LG