Աֆրիկյանների տունն առաջիկայում կապամոնտաժվի
Անցյալ ամիս Երևանում «ինքնափլուզվեց» ՀԱՊԿ-ի ակադեմիային տրված, Աճառյանի անվան դպրոցի շենքը: Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկից մեկ այլ հուշարձան՝ Տերյան փողոցի վրա գտնվող Աֆրիկյանների տունը, առաջիկայում կապամոնտաժվի, սակայն ակտիվսիտները մտահոգ են, որ այն այլևս երբեք չի վերականգնվի։