Մատչելիության հղումներ

Վարչապետը աշխատակազմին է ներկայացրել բնապահպանության նորանշանակ նախարարին


Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմին է ներկայացրել ՀՀ բնապահպանության նորանշանակ նախարար Արամայիս Գրիգորյանին, տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը:
Բարձր գնահատելով նորանշանակ նախարարի փորձառությունը և մասնագիտական գիտելիքները՝ կառավարության ղեկավարն ընդգծել է հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության հետ համագործակցության կարևորությունը:

«Շատ եմ կարևորում, որ յուրաքանչյուր քայլ մանրակրկիտ ներկայացվի և բացատրվի, որպեսզի հանրությունը ճիշտ ընկալի յուրաքանչյուր բարեփոխում», - նշել է Հովիկ Աբրահամյանը:

Վարչապետը նաև շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Արամ Հարությունյանին երկար տարիների համատեղ աշխատանքի համար և տեղեկացրել, որ նա առաջիկայում կանցնի այլ աշխատանքի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG