Մատչելիության հղումներ

Բալասանյանը խոստանում է հաջորդ անգամ անձամբ պատժամիջոցներ ձեռնարկել


Բալասանյանը խոստանում է հաջորդ անգամ անձամբ պատժամիջոցներ ձեռնարիկել
please wait

No media source currently available

0:00 0:03:31 0:00
Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի փաստով հարուցվել է քրեական գործ։ Այս մասին տեղեկացրեց Շիրակի մարզի նորանշանակ ոստիկանապետ Վարդան Նադարյանը։

«Պարոն Բալասանյանը, ինչքան ես գիտեմ, հանրապետությունում չի եղել, ովքեր որ հայտարարություն տվել են, գրանցվել է, նախաքննությունը սպառիչ պատասխան կտա բոլոր հարցերին»,- ասաց Նադարյանը։

Օրերս Գյումրի այցելած Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն, այսպես ասած, սրտնեղել էր Գյումրիի քաղաքապետից, որ միջադեպի առնչությամբ հայտարարություն չի ներկայացրել ոստիկանություն։

Սամվել Բալասանյանը «Ազատության» հետ զրույցում փոխանեց.- «Եթե դեպքը տեղի է ունեցել ժամը 19-ին, իսկ ես այդ ժամանակ գտնվել եմ ինքնաթիռում, բնականաբար, ես չէի կարող ականատես լինել, իսկ իմ ընտանիքում էդ պահին որևէ մեկը չկար, որ ինձ պատմեր... ինչ-որ ականատեսներ եղել են, բոլորն էլ ցուցմունք տվել են։ Երբ իմացա լրատվամիջոցներից, որ դեպք է կատարվել, որի գնահատականը, բնականաբար, ես չեմ տալու, այլ իրավապահ մարմինները, ես ուղղակի ասացի՝ սադրանքներին պետք չէ ուշադրություն դարձնել, ես քաղաքը կառուցելու եմ, որևէ տեղ չեմ գնալու»։

Բալասանյանն ասաց՝ ոստիկանությունը իրեն «հարց չի տվել», խուսափեց գնահատական հնչեցնել միջադեպի վերաբերյալ։ Սա Բալասանյանների տան մոտ գրանցված երկրորդ միջադեպն էր։

«Եթե այս անգամ էլ [իրավապահները] նորմալ չզբաղվեցին, կամ ինչ-որ տեղ դա իրականությանը չհամապատասխանեց, բնականաբար, ես խիստ կպատժեմ արդեն։ Ես կանցնեմ պատժի միջոցների, թող որևէ մեկը չկասկածի իմ պատիժների վրա, որովհետև ես Գյումրիի թասիբը չեմ գցել, պայքարել եմ, 13 տարի Գյումրիի անունն եմ տվել Ազգային ժողովում»,- ասաց քաղաքապետը։

Հարուցված քրեական գործի շրջանակներում օրերս հարցաքննվել է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը։ Մամուլում տեղ գտած տեղեկությունների համաձայն՝ Սպարտակ Ղուկասյանը ընկերների հետ մեքենաներով, զինված Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի առանձնատան մոտ հայհոյանքներ և սպառնալիքներ է հնչեցրել։

Քրեական գործը հարուցվել է քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով)։ Այս հոդվածով նախատեսվում է տուգանք նվազագույն աշխատավարձի առավելագույնը 50-ապատակի չափով կամ կալանք մինչև մեկ ամիս ժամկետով։

Սպարտակ Ղուկասյանին հարցաքննելու մասին տեղեկությունը հաստատեց Վարդան Ղուկասյանի մամուլի խոսնակ Լիլիթ Աղեկյանը՝ մեկ անգամ ևս նշելով, որ նախկին քաղաքապետի որդին կապ չունի միջադեպի հետ։

«Ոմանք շատ ձգտեցին, քողարկվելով կոսմետիկ համեստությամբ, այս գործը հարուցել տալու և այդ գործը այժմ հարուցված է։ Պիտի ուսումնասիրվեն բոլոր նյութերը։ Ուղղակի ինչպե՞ս ստացվեց, որ ինչ-որ ձայնագրություններ սպրդեցին համացանց, դրեցին շրջանառության մեջ, այն էլ միջամտություն արված ձայնագրություններ են։ Ասել և ասում ենք, որ դա իրականությանը չի համապատասխանում։ Սպարտակ Ղուկասյանը այդտեղ չի եղել, ոչ մի առնչություն չունի սովորական ավտոերթևեկության հետ, որը ոմանց վախն է առաջացրել»,- ասաց Աղեկյանը։
XS
SM
MD
LG