Մատչելիության հղումներ

Ակնկալվում է Յանուկովիչի և ընդդիմության հանդիպումը


Ուկրաինայի Լվով քաղաքում մոմավառություն Կիևի բախումներում սպանված Սերգեյ Նիգոյանի հիշատակին, 22-ը հունվարի, 2014թ․

Ուկրաինայի Լվով քաղաքում մոմավառություն Կիևի բախումներում սպանված Սերգեյ Նիգոյանի հիշատակին, 22-ը հունվարի, 2014թ․

Ենթադրվում է, որ հենց այս պահին պետք է սկսվի Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի և ընդդիմադիր լիդերների հանդիպումը։

Ուկրաինական ընդդիմության ղեկավարները սպառնացել են առավել սուր բնույթի գործողությունների դիմել, եթե Յանուկովիչը հրաժարվի արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին որոշում ընդունել։

Ընդդդիմադիր երեք հիմնական կառույցների ղեկավարները նախագահին ներկայացրել են վերջնագիր, որի ժամկետն այսօր է ավարտվում։

Հիշեցնենք, Կիևում տեղի ունեցող բախումներում արդեն զոհեր կան՝ սպանվել է առնվազն երեք ակտիվիստ, այդ թվում՝ հայազգի Սերգեյ Նիգոյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG