Մատչելիության հղումներ

Միյատովիչը կոչ է անում բացահայտել Դինքի սպանության պատվիրատուներին


Հազարավոր ցուցարարներ Ստամբուլում պահանջում են Հրանտ Դինքի սպանության գործով արդար դատավարություն, 19-ը հունվարի, 2014

Հազարավոր ցուցարարներ Ստամբուլում պահանջում են Հրանտ Դինքի սպանության գործով արդար դատավարություն, 19-ը հունվարի, 2014

«Ակոս»-ի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 7-րդ տարելիցի օրը հանցագործության հետաքննությանն է անդրադարձել ԵԱՀԿ մամուլի ազատության գծով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը:

«Դինքի սպանությունից 7 տարի անց էլ հանցագործության կազմակերպիչները չեն հայտնաբերվել»,- նշել է ԵԱՀԿ ներկայացուցիչը երեկ տարածած հատուկ հայտարարության մեջ:

«Հանցագործության անմիջական հեղինակին բանտարկելը բավարար չէ: Նման հանցագործության կազմակերպիչները պակաս վտանգավոր չեն: Թուրքական դատական համակարգը պետք է ցույց տա երկրի քաղաքացիներին, որ նման հանցագործություններն անպատիժ չեն մնում»,- ասել է Միյատովիչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG