Մատչելիության հղումներ

Գալուստ Սահակյան․ Հայաստանի ՄՄ մտնելու դեպքում միության կազմում կլինի նաև Ղարաբաղը


Գալուստ Սահակյանը ասուլիսի ժամանակ, արխիվ

Գալուստ Սահակյանը ասուլիսի ժամանակ, արխիվ

Իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ և խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը այսօր հայտարարեց, որ Հայաստանի՝ Մաքսային միություն մտնելու դեպքում միության կազմում կլինի նաև Լեռնային Ղարաբաղը։

Ղազախստանի նախագահի երեկվա հայտարարությունների պատճառը, ըստ Սահակյանի, ադրբեջանա - ղազախական սերտ հարաբերություններն են, մինչդեռ Հայաստանի համար անընդունելի է Նուրսուլթան Նազարբաևի մոտեցումը հարցին։

Մոսկվայում երեկ կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ, երբ հաստատվել է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզը, Նազարբաևը հայտարարել է, թե Ղազախստանը ստորագրում է փաստաթուղթը, սակայն հատուկ կարծիք ունի, քանի որ որոշ բացատրություն է պահանջում Մաքսային միության և Լեռնային Ղարաբաղի միջև սահմանի հարցը:


Հովհաննես Մովսիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG