Մատչելիության հղումներ

Չորս ակտիվիստ ազատ արձակվեց


Ոստիկանության Կենտրոնի բաժնից քիչ առաջ ազատ են արձակվել ակտիվիստներ Զառա Հովհաննիսյանը, Արթուր Պետրոսյանը, Բաբկեն Տեր-Գրիգորյանը և Օլյա Ազատյանը:

Նրանք այսօր առավոտյան ոստիկանություն տարված մեկ տասնյակից ավելի քաղաքացիների թվում էին:

Զառա Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ բաժնում մնացել են ավելի քան երեք ժամ՝ ոստիկանի պահանջին չենթարկվելու համար վարչական իրավախախտման պատճառաբանությամբ:

Հովհաննիսյանը հայտնեց նաև, որ Հերացի փողոցի գետնանցման պատին ինքը փակցրել է «Սերժի պապան եկել է» բովանդակությամբ պաստառ:

Բաբկեն Տեր-Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ պաստառը փակցնելու պահին ոստիկանի չի տեսել: Նա վստահ է, որ ոստիկանության բաժնում իրենց պահելը ապօրինի է և ազատ խոսքի իրավունքի խախտում:

Ինչ վերաբերում է ակտիվիստ Անի Կաղինյանին, նրան օմբուդսմենի գրասենյակի աշխատակիցների երաշխավորությամբ ի վերջո թույլ տվեցին ազատ տեղաշարժվել՝ պայմանով, որ նա ժամը 15-ին գնալու է ոստիկանության բաժին:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում Կաղինյանը բողոք գրեց իր ազատ տեղաշարժի խախտման կապակցությամբ:


Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG