Մատչելիության հղումներ

Նախագահը խնդրել է ՀԱՊԿ անդամների աջակցությունը


ՀԱՊԿ անդամ երկրների նախագահները, 23-ը սեպտեմբերի, 2013

ՀԱՊԿ անդամ երկրների նախագահները, 23-ը սեպտեմբերի, 2013

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր Սոչիում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների ղեկավարների հանդիպման ընթացքում խնդրել է կազմակերպության անդամների աջակցությունը՝ Շանհայան համագործակցության կազմակերպության դիտորդ անդամի կարգավիճակ ստանալու համար:

Սարգսյանը, «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, հաստատել է, որ Հայաստանը հետաքրքրված է այդ կազմակերպության գործունեությամբ, որը Հայաստանի նախագահի գնահատմամբ` կարևոր ներդրում ունի տարածաշրջանում անվտանգություն ապահովելու գործում:

Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ են Ռուսասատնը, Ղրղըզստանը, Ղազախստանը, Տաջիկստանը, Չինաստանն ու Ուզբեկստանը:

Սերժ Սարգսյանը նաև քննադատել է որոշ ՀԱՊԿ երկրների` Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում ՀԱՊԿ որոշումներին հակասող հայտարարություններ անելու համար:

Հայաստանի նախագահը հայտարարել է, որ բնական է` շատ երկրներ Ադրբեջանի հետ կապված իրենց շահերն ունեն, սակայն անընդունելի է, որ այդ հարաբերությունները հանգում են այնպիսի հայտարարությունների ընդունման, որ դեմ են ՀԱՊԿ անդամ երկրների շահերին և կազմակերպության իմիջին ընդհանրապես:

Սիրիական ճգնաժամի հարցում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հաստատել է, որ աջակցում են հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու Ռուսաստանի դիրքորոշմանը:

Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ առավել մանրամասն տես այստեղ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG