Մատչելիության հղումներ

logo-print

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը անցկացրեց առաջին նիստը


Հայաստանում սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը երեկ հրավիրել է իր անդրանիկ նիստը:

Արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն, օրակարգում առաջադրվել ու քննարկվել են յոթ խումբ հարցեր, այդ թվում՝ հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման ընթացակարգը, հանձնաժողովի աշխատանքների լուսաբանման կարգը, սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի մշակման առանցքային խնդիրների նախնական հստակեցումը, միջազգային փորձագետների ներգրավման և միջազգային փորձաքննություն կազմակերպելու հարցը, տարբեր մասնագետների և կազմակերպությունների առաջարկությունների ու նկատառումների ստացման և ուսումնասիրման կարգը,

Հանձնաժողովն իր իրավասությունների շրջանակներում կհամագործակցի նաև միջազգային փորձագետների, մասնավորապես` Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG