Մատչելիության հղումներ

Մոսկվայում այսօր հանդիպել են Ռուսաստանի և Տաջիկստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էմոմալի Ռահմոնը, ով հանդիպումից հետո ասել է, որ իր երկրի խորհրդարանը կվավերացնի Տաջիկստանի տարածքում ռուսաստանցի ավելի քան 6 հազար զինվորականների տեղակայման ժամկետը մինչև 2042 թվականը երկարաձգելու համաձայնագիրը։

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ասել է, որ Մոսկվան մինչև 2025 թվականը մոտ 200 միլիոն դոլար կհատկացնի Տաջիկստանի բանակի արդիականացման ծրագրին։

Պուտինը և Ռահմոնը նաև քննարկել են Ռուսաստանում աշխատող մոտ մեկ միլիոն տաջիկ միգրանտների խնդիրը։

Ռուսաստանը համարվում է Տաջիկստանի ամենախոշոր առևտրային գործընկերը և ներդնողը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG