Մատչելիության հղումներ

Էմիլ Բուդաղյանը հերքում է զինված հարձակման վարկածը


Սուրիկ Խաչատրյանի տունը Գորիսում

Սուրիկ Խաչատրյանի տունը Գորիսում

Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածում, հունիսի 1-ին սպանված Ավետիք Բուդաղյանի հայրը՝ Էմիլ Բուդաղյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում իր զարմանքն արտահայտեց մյուս որդուն՝ Արտակ Բուդաղյանին մինչ օրս տուժող չճանաչելու եւ նրան որպես մեղադրյալ ներգրավելու հնարավորության մասին հնչած հայտարարությունների կապակցությամբ:

«Ո՞նց կարելի է մի մարդ, որի հրացանը որպես սուվենիր՝ ոչ կրակող հրացան էր, նա մեկի վրա հարձակում գործած լիներ», - ասաց Էմիլ Բուդաղյանը:

Մոտ 20 օր առաջ զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանը նախաքննական մարմնին միջնորդել էր իրեն տուժող ճանաչել: Նախաքննական մարմինը հետաձգել է տուժող ճանաչելու վերաբերյալ որոշումը:

Շուրջ երկու շաբաթ առաջ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հայաստանի զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանը չէր բացառել որեւէ զարգացում, այդ թվում՝ Արտակ Բուդաղյանին գործում որպես մեղադրյալ ներգրավելը:

Էմիլ Բուդաղյանը ասաց, որ հունիսի 1-ի դեպքերը պատկերող չմոնտաժված տեսանյութով հերքվում են Սյունիքի արդեն նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան վրա զինված հարձակման վերաբերյալ պնդումները: Նրա հավաստմամբ՝ չմոնտաժված տեսանյութը շատ է տարբերվում հրապարակվածից:

Անուշ Մարտիրոսյան, Գորիսից

(Մանրամասները՝ այսօր ավելի ուշ)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG