Մատչելիության հղումներ

Նախագահը ավարտեց պաշտոնական այցը Լեհաստան


Հայաստան նախագահը գրառում է կատարում Մայդանեկ թանգարանային համալիրի պատվավոր հյուրերի գրքում, 26-ը հունիսի, 2013թ.

Հայաստան նախագահը գրառում է կատարում Մայդանեկ թանգարանային համալիրի պատվավոր հյուրերի գրքում, 26-ը հունիսի, 2013թ.

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Լեհաստան պաշտոնական այցի շրջանակներում երեկ այցելել է Լյուբելեցկի մարզ՝ Լյուբլին քաղաքի հարեւանությամբ գտնվող Մայդանեկ նախկին համակենտրոնացման ճամբար, որն այժմ վերածվել է թանգարանային համալիրի:

Պատվո պահակախմբի ուղեկցությամբ Սերժ Սարգսյանը համալիրի դամբարանում ծաղկեպսակ է դրել հուշարձանին, հարգանքի տուրք մատուցել համակենտրոնացման ճամբարում նացիստների կողմից վայրագաբար ոչնչացված տասնյակ հազարավոր մարդկանց հիշատակին եւ գրառում կատարել պատվավոր հյուրերի գրքում:

Համալիրի համաժողովների կենտրոնում Հայաստանի նախագահը ելույթ է ունեցել:

Այնուհետեւ, Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, Սերժ Սարգսյանը մեկնել է Զամոսչ քաղաք, շրջայց կատարել քաղաքի կենտրոնում, այցելել քաղաքի թանգարան եւ Զամոսչի «Հայկական փողոցում» դիտել հայերի կողմից կառուցված շենքերը:

Ավելի ուշ քաղաքապետարանի «Կոնսուլատ» դահլիճում Հայաստանի նախագահը հանդիպում է ունեցել լեհահայ համայնքի պատվիրակների հետ, որոնց առջեւ հանդես է եկել ելույթով:

Երեկոյան ավարտելով պաշտոնական այցը Լեհաստան՝ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը վերադարձել է Երեւան:


Մանրամասները տե՛ս այստեղ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG